News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նոր ժամանակներ» կուսակցությունը կոչ է անում բյկոտել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Այս առնչությամբ ՆԺԿ տարածած հայտարարությունում ասվում .

«Վերլուծելով 2015թ. դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի  շուրջ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացները, «Նոր Ժամանակներ» կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների խորապատկերում հանրաքվեի անցկացումը ապաշնորհ վարչախմբի կողմից հասարակությանը պարտադրված սցենար է, որի իրական նպատակը իշխանության իրական լծակները Սերժ Սարգսյանի ձեռքում պահելն է: Այդ փոփոխությունները ոչ միայն չեն լուծում հասարակության առջեւ ծառացած անհետաձգելի սոցիալ-տնտեսական եւ արժեհամակարգային հիմնախնդիրները, այլեւ վտանգում են պետության արդյունավետ զարգացման գործընթացները:

Ելնելով վերոգրյալից եւ գիտակցելով երկրի մայր օրենքի կարեւորությունը հասարակության համար, «Նոր Ժամանակներ» կուսակցությունը միաժամանակ կարեւորում է ժողովրդի պատշաճ իրազեկումը առաջադրված փոփոխությունների բազմաթիվ անթույլատրելի նորմերին: Այդ համատեքստում առանձնացնելով քվեարկության դրվող սահմանադրության նախագծում տեղ գտած մի շարք նորմեր, որոնք անթույլատրելի են դարձնում այդ փաստաթղթի ընդունումը.

1. Նախագծով հնարավորություն է տրվում ապագայում սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել անմիջապես՝ Ազգային Ժողովի միջոցով;

2. Նախագծում համաչափ լուծում չի տրվում կառավարման համակարգի օպտիմալացման գերխնդրին, ինչն էլ ավելի կխորացնի երկրում տիրող ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտը;

3. Նախագծով չի հաջողվել լուծում տալ Ազգային անվտանգության եւ բանակի արդյունավետ կառավարման  հիմնախնդիրներին;

4. Նախագիծը չի ապահովում աշխարհում ընդունված պառլամենտական կառավարման համակարգին բնորոշ կայուն մեծամասնության ստեղծման սկզբունքների ներդրումը եւ վտանգի տակ է դնում Հայաստանի բազմակուսակցական համակարգը;

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը   Հ ա յ տ ա ր ա ր ու մ  է. 

ա) Երկրում տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է;

բ)  Միանշանակ պետք է   բ ո յ կ ո տ ե լ   դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն եւ չգնալ ընտրատեղամաս:

Բոյկոտի պարագայում վարչախումբը կանգնում է ծանրագույն խնդրի առաջ. Դրական արդյունք արձանագրելու համար նա նախ պետք է ապահովի ընդհանուր մասնակիցների թիվը, որից հետո «ԱՅՈ»-ների թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ