News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայում նախօրեին «Ռոդինա» (Հայրենիք) կուսակցության երիտասարդական թեւի՝ «Հայրենիքի վագրեր»-ի  ակտիվիստները չարտոնված ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ: Քաղաքի խաչմերուկներից մեկում մեքենայի թափքից իջեցրել են դագաղ, որի մեջ եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդանշող տիկնիկ:

Դագաղից մեջ եղել է բաց նամակ Մոսկվայում Թուրքիայի դեսպանին, իսկ հտեւից մարդիկ տարել են ցաղկեպսակներ հեւտեւյալ գրություններո. «Հայրենիքի թշնամիներին Հայրենիքի վագրերից» եւ «ԱՄՆ խամաճիկներին՝ Ռուսաստանի հայրենասերներից»:

«Մենք ուզում ենք բարձրաձայն հայտարարել բոլորին, որ ազգային համերաշխությունը Ռուսաստանում կա ոչ թե խոսքով, այլ՝ գործով: Մենք պատասխան ենք պահանջում Թուրքիայի իշխանություններից՝ նրանց կողմից միլիտարիստական գործողության համար: Հետեւաբար մենք այսօր «թաղում ենք» Էրդողանին: Այս տիկնիկը խորհրդանշում է թուրքական քաղաքականության խամաճիկային բնույթը»,-ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Միջոցառումն ավարտվել է ակցիայի կազմակերպիչներին ոստիկանության բաժանմունք տեղափոխելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ