News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում երբեք ուժեղ ընդդիմություն չի եղել, ընդդիմությունն ուժեղ է, եթե օրենքով սահմանված լիազորություններ ունի, որը գործող Սահմանադրությամբ չկա: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Բաբայան` նշելով, որ եթե ընդդիմությունը Սահմանադրությամբ սահմանված լիազորություններ չի ունենում, ստիպված է լինում  փողոց գնալ եւ փորձում  փողոցում փոխել ինչ-որ բան:

«Սահմանադրական փոփոխություններին «այո» պետք է ասենք իշխանության գերկենտրոնացվածությունից ազատվելու համար, անկախ դատական համակարգ ձեւավորելու համար եւ ընդդիմության հանդեպ ունեցած նոր ձեւակերպումների համար, 25 տարիների ընթացքում լուրջ դերակատարում չի ունեցել ընդդիմությունը,  իսկ փոփոխություններով պետական կառավարմանը կարող է լուրջ մասնակցություն  ունենալ: Պետք է համախմբված «այո» ասենք եւ նոր փոփոխություններ տեսնել երկրում»,-ասաց Վահան Բաբայանը:

Պատգամավորի խոսքով, «Ոչ»-ի ճակատը խոսում է ամեն ինչից, սակայն որեւէ հակափաստարկ չի կարողանում բերել սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու համար:

«Ասում են նույն բանը, որը միշտ ասել են, ընդդիմությունը հանրաքվեն շփոթում է նախագահական ընտրությունների հետ, դուք ձեզ հավատում եք, երբ ասում եք, որ իշխանափոխություն եք անելու: Իշխանափոխություններ անելու համար պետք են հնարավորություններ, հիմա որ Սահմանադրաությունը չփոխվեց, կարողանալո՞ւ եք իշխանափոխություն անել: Մատի փաթաթան եք դարձրել իշխանության վերարտադրությունը եւ ասում եք իշխանափոխություններ եք անելու: Մեր հարգարաժան ընդդիմությունը մոռացել է, թե որտեղից է եկել եւ ուր է գնում: Ինչ հիշում եմ 2008թ. խոսում եք, բայց ոչինչ չեք անում»,-ասաց Վահան Բաբայանը:

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ, ՀԱԿ կուսակցության անդամ Արշակ Մուսախանյանն էլ նշեց, որ Հայաստանում ընդդիմությունը միշտ էլ ուժեղ է եղել, ուղղակի ազատ-արդար մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորություններ չեն եղել:

«Ընդդիմությանը նոր սահմանադրությամբ իբր նոր լիազորություններ են տրվելու, դա ընդդիմությանը պետք չէ, քանի որ երկրում հակակշիռները վերանալու են եւ միակուսակցականություն է ստեղծվելու, իսկ մոնոպոլիայի ընթացքում խոսել ընդդիմության մասին անհնար է: Կոչ եմ անում սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասել, որովհետեւ սա իշխանությունների վերարտադրման հնարավորություն է: Նախագահը երկրորդ ժամկետից հետո առաջադրվելու հնարավորություն չունի, եւ քանի որ պետք է գնա թոշակի, առաջ է քաշել սահմանադրական փոփոխությունները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ