News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը Ավստրիայի ազգային գրադարանում նոյեմբերի 29-ին կազմակերպել է լոնդոնաբնակ հայ պատմաբան եւ քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի «Հայաստանը հին քարտեզներում» դասախոսությունը եւ նույն խորագիրը կրող հին քարտեզների ցուցահանդես:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դասախոսությունը, որը պատմում էր հնագույն ժամանակներից մինչ օրս աշխարհի քարտեզներում Հայաստանի հիշատակման փաստերի մասին, ունկնդրեցին ավստրիացի պատմաբաններ, քարտեզագետներ, գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, մշակութային եւ հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ Ռուբեն Գալիչյանի գիտական գործունեությանը եւ վերջին տարիների ընթացքում ունեցած ազգանվեր աշխատանքներին:

Ապա ներածական խոսքով հանդես եկավ Վիեննայի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր, քարտեզագետ Պետրա Սվատեկը, ով պատմեց հնագույն եւ հին քարտեզների հետ տարած աշխատանքում իր ունեցած գիտական փորձի եւ Հայաստանի հետ ակամայիս ունեցած առնչությունների մասին: Ապա կարճ դասախոսությամբ հանդես եկավ ավստրո-բելգիական գիտական ընկերակցության նախագահ, քարտեզագետների միջազգային ասոցիացիայում Ավստրիայի ներկայացուցիչ դոկտոր Ստեֆան Միսսինեն, ով ներկայացրեց Ամերիկայի մայրցամաքն առաջին անգամ նկարագրող եւ ըստ այդմ դրա «ծննդյան վկայականը համարվող» Լեոնարդո դա Վինչիի պատրաստած գլոբուսի վրա դոկտոր Միսսինեի կողմից հայտնաբերած Հայաստանի հիշատակման հանգամանքը:

Ապա դասախոսությամբ հանդես եկավ դոկտոր Ռուբեն Գալիչյանը, որից հետո պատասխանեց լսարանին հետաքրքրող հարցերին: Միջոցառման վերջում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ի պատիվ հայ եւ ավստրիացի գիտնականների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ