News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսական ռմբակոծիչը խոցելուց հետո ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ առաջացած լուրջ ճգնաժամին առանձնահատուկ տեղ են հատկացնում թուրքական լրատվամիջոցները, որոնց մեծ մասը հիմնականում անդրադառնում են ճգնաժամից բխող տնտեսական գործոնին։ Թեեւ իշխանամետ մամուլի մեծ մասն արդարացնում է Թուրքիայի քայլերը, սակայն կան նաեւ այլ տեսակետներ։

Radikal. Արդեն պարզ է, որ Թուրքիայի հաշիվները Ռուսաստանի հետ կապված փոխվել են, որի համար էլ Թուրքիան խփեց ռուսական օդանավը։ Պատճառներն են, որ Արեւմուտքը Սիրիայում սկսել էր համագործակցել ՌԴ-ի հետ, Օբաման մերժեց Թուրքիայի՝ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու պահանջը։ Այսինքն, իրադարձություններն ընթանում էին Թուրքիայի համար անբարենպաստ ուղղությամբ։

Yeni Safak. Թուրքիայի կողմից Ռուսաստանի հանդեպ չափից ավել ինքնավստահ պահվածքը, մարտահրավեր նետելու քաղաքականությունը Թուրքիային միայն վնաս է տալու։  Թուրքիան կառավարողները ստիպված են գնահատել Ռուսաստանի հետ փորձանքը եւ այդ փորձանքի ներսի ռիսկերն ու վտանգները՝ փորձելով գտնել այդ ամենը հաղթահարելու ճանապարհները։ Ռուսական ռմբակոծիչը խոցելը քաղաքական տեսանկյունից սխալ ու ծանր հետեւանքներ ունեցող նախաձեռնություն էր Թուրքիայի կողմից։

Ozgur gundem. Թուրքիայի ծրագրերը Սիրիայում չիրականացան։ Ասադը չհեռացավ, քրդերն էլ ինքնավարություններ ստեղծեցին։ Թուրքիայի համար միակ կարեւոր բանը մնաց թույլ չտալ Ջերաբլուսն անցնի քրդերի ձեռքը։ Դա այնքան կարեւոր էր Թուրքիայի համար, որ խոցեց ռուսական օդանավը։

BBC թուրքական ծառայություն. Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ 15 տարվա ընթացքում ստեղծվածը 17 վայրկյանում վերացավ։ Իհարկե, Թուրքիան եւ Ռուսաստանը վաղ թե ուշ կնստեն սեղանի շուրջ, բայց «հին լավ օրերը» արդեն շատ հեռվում մնացած կլինեն:

Zaman. ՌԴ-ի խնդիրները ամենաշատը հարվածել են գյուղատնտեսությանը։ Թուրքիայի ֆերմերները մոտ 56 մլրդ լիրա (20 մլրդ դոլար) վարկեր ունեն բանկերում։ Ֆերմերները հայտնվել են անելանելի վիճակում եւ նոր շուկաներ գտնելու փորձեր են անում։

Milliyet. ՌԴ-ն սանկցիաներ է սկսելու կիրառել նաեւ մշակույթի ոլորտում՝ չեղյալ համարելով 2017-ին Ռուսաստանում Թուրքիայի մշակութային տարվա միջոցառումները։ Ինչպես երեւում է Թուրքիան ցանկություն չունի ներողություն խնդրելու, որի պատճառով էլ այդ միջոցառումները չեղյալ են համարվելու։

OdaTV. Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմում է 32 մլրդ դոլար, որից 7 մլրդ դոլարի ապրանք Թուրքիան արտահանում է Ռուսաստան եւ 25 մլրդի էլ՝ ռուսաստանը դեպի Թուրքիա։ Եթե երկկողմ առեւտուրը դադարի, իհարկե ավելի շատ կտուժի ռուսական կողմը, քանի որ 25 մլրդ-ը ավելի մեծ թիվը է, քան 7-ը։ (Ռուսաստանը Թուրքիա է արտահանում հիմնականում գազ եւ նավթ, ինչից Թուրքիան մոտ տարիներին չի կարող հրաժարվել-խմբ)։

Ahaber. Թուրքիան դաս տվեց Թուրքիայի սահմանը խախտած ռուսական օդանավին։ Այս փաստն ամենից շատ ուրախացրել է ուկրաինացիներին, որոնք ուրախությունից խելագարվել են։ Կիեւը ռուսական օդանավը խոցած թուրք օդաչուին ցանկացել է մեդալով պարգեւատրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ