News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը անցանկալի է ճանաչել օտարերկրյա երկու ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանում, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Խոսքը «Բաց հասարակություն» եւ «Բաց հասարակություն աջակցության հիմնադրամ» ինստիտուտի մասին է: Երկու կազմակերպություններն էլ Սորոսի հիմնադրամի՝ միջազգային բարեգործական կազմակերպության կազմում են:

Նշում են, որ որոշման համար առիթ է հանդիսացել  Դաշնության խորհրդի դիմումը Գլխավոր դատախազին, Արտաքին գործերի նախարարությանը ու Արդարադատության նախարարին՝ այսպես կոչված հայրենասիրական «սթոփ –ցանկում» ընգրկված կազմակերպությունները ստուգելու խնդրանքով, հայտնում է Gazeta-ն:

«Որոշվել է, որ «Բաց հասարակություն հիմնադրամի (Open Society Foundations) ու «Բաց հասարակություն աջակցության հիմնադրամի» (OSI Assistance Foundation) գործունեությունը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի դաշնության սահմանադրական կարգին ու պետության անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ