News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում «Ոչ»-ը որեւէ հակափաստարկ չներկայացրեց. բովանդակային քննարկմանը չմասնակցած «Ոչ»-ի միակ փաստարկն այն էր, որ իշխանությունն է ներկայացնում եւ պետք է դեմ քվեարկել: Այսօր` նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

«Ներկայացվում է առաջադիմական փոփոխությունների փաթեթ: Մենք տարիներ շարունակ խոսել ենք խորհրդարանական համակարգի անցնելու մասին, նույնիսկ այսօր դեմ արտահայտվող քաղաքական ուժերը ժամանակին ասում էին, որ անհրաժեշտ է կառավարման խորհրդարանական համակարգին»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի պնդմամբ` շատ քաղաքական ուժեր, որոնք կողմ են կառավարման խորհրդարանական համակարգին, ստիպված են «Ոչ» ասել Սահմանադրական փոփոխություններին:

«Այո, կողմ ենք խորհրդարանական համակարգին, սակայն դեմ ենք կայուն մեծամասնությանը, կախյալ դատական համակարգին, մարդու իրավունքների կրճատմանը: Ես ինքս դեմ եմ արտահայտվելու, որովհետեւ ինձ համար այս պարագայում նշանակություն չունի, թե որոշումը կկայացվի Բաղրամյան 26-ում, Բաղրամյան 13-ում, թե Մելիք-Ադամյան փողոցում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով` եթե իշխանությունները լավ բան են նախաձեռնել, հասարակությունը գոնե կողմ կլիներ այս փոփոխություններին:

«Մենք ունենք ցածր վստահության հասարակություն: Միակ խնդիրը սա է, միշտ էլ կասկածամտություն կա: Սակայն սա չի նշանակում, որ չպետք է առաջ գնալ: Այսօրվա եւ առաջարկվող Սահմանադրությունների միջեւ սարերի ու ձորի տարբերություն կա»,- արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը` օրինակ բերելով Իսրայելին, Իտալիային:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ