News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերն արտառոց օրեր են լինելու հայ ժողովրդի համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նոր Հայաստան»

հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:

«Շեշտը դրել ենք, ոչ թե ոչ ասելու վրա, այլ հանրաքվեն կասեցնելու, ուրեմն սա նշանակում է, որ մոբիլիզացիայի անհրաժեշտություն կա, եւ այդ օրը հայտարարվել է դեկտեմբերի 1-ը: Այդ օրը պետք է հավաքվենք ազգովի: Մենք եղել ենք բոլոր շրջաններում, մեր խմբերը իրազեկել են բոլոր տարածքներում՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները՝ հեռուստատեսություն, մամուլ, սոցցանցեր»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա վստահեցրեց, որ ժողովրդական պայքարը չի հասնելու մինչեւ դեկտեմբերի 6-ը, եւ կոչ արեց ժողովրդին ակտիվ մասնակցել դեկտեմբերի 1-ի հանրահավաքին:

Սեֆիլյանը շեշտեց՝ տուն չեն գնա, մինչեւ չազատվեն այս իշխանություններից:

«Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավարը նշեց, որ իրենք հոգացել են մարզերից՝ բնակիչների Երեւան տեղափոխվելու հարցը:

«Եթե իշխանությունը փորձի խոչընդոտել քաղաքացիների Երեւան տեղափոխվելուն, մենք այդ հարցը կփորձենք շրջանցել մեր միջոցներով: Մեր ժողովուրդը համապատասխան ցուցումն ստանալով կհասնի Երեւան»,- հայտարարեց Սեֆիլյանը:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում համապետական շուրջօրյա հանրահավաք է անելու: Հանրահավաքով սկիզբ է դրվելու իշխանափոխություն իրականացնելու եւ ժամանակավոր կառավարություն ստեղծելու գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ