News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էր կակաչների սոխուկների տունկը, որի նպատակով Հոլանդիայից ներկրվել էր  շուրջ 520 000 սոխուկ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանք  պահեստավորված շուրջ 250 000 սոխուկի հետ միասին տնկվել են այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում:

Սոխուկների տունկը կազմակերպվել է նախատեսված բոլոր ագրոկանոններով, հետեւաբար, մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի բարձր կպչողականություն:

Կակաչները գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն: Մինչ այդ, ավարտվել են նաեւ արդեն ծաղկած սածիլների տեղահանման աշխատանքները:

Տպել
Ամենաշատ