News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի 15 – 75 տարեկան քաղաքացիների թիվը 2,1 մլն է կազմում, նրանցից զբաղված է 1,1 մլն-ը: Այդ մասին նոյեմբերի 30-ին ասել է Հայաստանի Պետական վիճակագրության ծառայության աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը: 

2015-ի 3-րդ եռամսյակի տվյալներով, աշխատում կամ աշխատանք է փնտրում 15 – 75 տարեկան բնակչության 63 տոկոսը: Բայց անհրաժեշտ է հիշել, որ մնացած 37 տոկոսի մեջ մտնում են նաեւ դպրոցականներ եւ ուսանողներ, տնային տնտեսուհիներ, հաշմանդամներ, նշել է Քալանթարյանը: 

2015-ի 2-րդ եռամսյակում Հայաստանում գործազուրկների թիվը կրճատվել է  3,5  տոկոսով` հասնելով 242 հազարի: 2014-ի 2-րդ եռամսյակում նրանց թիվը կրճատվել է 7 տոկոսով: Այնուամենայնիվ, առայժմ չի պարզվել, թե գործազուրկների թիվն ինչու է նվազել. կամ նրանք արտագաղթել են, կամ դադարել են աշխատանք փնտրել, պարզաբանել է Քալանթարյանը: 

 Հիշեցնենք, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդիկայի համաձայն, գործազուրկների թվի մեջ չեն ներառվում նրանք, ովքեր աշխատանք չունեն, բայց չեն էլ փնտրում: 

2015-ի 2-րդ եռամսյակում գործազրկությունը կազմել է  18,2 տոկոս կամ   0,7 կետով ավելի, քան 2014-ի երկրորդ եռամսյակում: 2015-ի  1-ին եռամսյակում այն նվազել է  0,9 տոկոսով: Սակայն 3-րդ եռամսյակում զբաղվածությունը կրճատվել է  2 տոկոսով, որովհետեւ ավարտվել են ամառային սեզոնային աշխատանքները: Այնուամենայնիվ, կրճատում է դիտարկվել նաեւ 2014-ի 3-րդ եռամսյակում` 8,5 տոկոսով:

Ընդհանուր առմամբ այս պահին հանրապետությունում   1 մլն 100 հազար մարդ է զբաղված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ