News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում նախօրեին ամուսնու սպանության մեջ կասկածվող Հազավարդ Աբգարյանն ավելի քան 30 տարի հաշվառված է եղել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանը:

«Ավելի քան 30 տարի մեզ մոտ հաշվառված է եղել, բավականին երկար ժամանակ բուժում է ստացել մեր դիսպանսերում: Կինը տառապել է խրոնիկ հոգեկան հիվանդությամբ»,- ասաց Արարատ Վարդանյանը:

Նշենք, որ ըստ ոստիկանության՝ նախնական տեղեկություններով, նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզի Բարաբաթում գյուղում Հազավարդ Աբգարյանը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը մուրճի և կացնի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն՝ 76-ամյա Ռադիկ Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, Աբգարյանը ձերբակալված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ