News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի համալսարանում անցել է լավագույն հետույքի ամենամյա մրցույթը՝ Cambridge Best Bums Competition, հայտնում է The Daily Mail-ը: Մրցույթի եզրափակիչ են դուրս եկել հինգ ուսանող ու հինգ ուսանողուհի:

Մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց լուսանկարները մերկ վիճակում կամ էլ ներքնազգեստով: Եզրափակիչ դուրս եկած տասը մասնակիցներին ինը նախընտրել են հանձնաժողովի անդամներին ներկայանալ մերկ, հայտնում է Lenta-ն:

Մրցույթը կազմակերպել էր The Tab ուսանողական թերթը: Պարբերականը հրապարակել էր եզրափակիչ դուրս եկածների լուսանկարները, դրանց կցելով ինտելեկտուալությանը  հավակնող ստորագրություններ( օրինակ «Ավանդույթների հակառակորդ Ֆիլիպը մարտահրավեր է նետում Դա Վինչիի կատարյալ կազմվածքի հայեցակարգին»)

Մրցույթն արդեն չորրորդ անգամ է կազմակերպվում: Համալսարանական ֆեմինիստական խմբերը պարբերաբար քննադատում են այն՝ կազմակերպիչներին մեղադրելով սեքսիզմի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ