News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեյցարական  Hublot ընկերությունը ժամացույցի հավաքածու է ներկայացրել դերասան եւ մարտարվեստների վարպետ Բրյուս Լիի պատվին:  Շարքի թողարկումը նվիրված է նրա ծննդյան 75-ամյակին, տեղեկացնում է Lenta-ն` վկայակոչելով Luxurylaunches-ին:

Թվացույցը զարդարված է չինական դեղին վիշապով, ժամացույցի մեջ մի քանի տասնյակ թանկարժեք քար է ներդրվագված: Ընթացքի պահուստային ժամանակը  50 ժամ է, գինը` մոտ 30 հազար դոլար: Հավաքածուն թողարկվել է 75 օրինակից:

Hublot-ն, որը մասնագիտացած է շքեղ ժամացույցների արտադրության մեջ, հիմնադրվել է  1980-ին: Այսօրվա դրությամբ աշխարհում Hublot-ի 40 ֆիրմային սրահ գոյություն ունի եւ վաճառքի ավելի քան 650 կետ, այդ թվում նաեւ` ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Սինգապուրում:

Տարբեր ժամանակներում ընկերության հետ համագործակցել են ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, օլիմպիական վեցակի չեմպիոն Ուսեյն Բոլտը, ինչպես նաեւ անգլիական  «Մանչեստր Յունայթեդի» ֆուտբոլիստները: Ապրանքանիշը  Ferrari-ի պաշտոնական վայրկենաչափողն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ