News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում չնախատեսված վայրերում աղբ թափելու 51 դեպք է արձանագրվել: Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 4  վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ բավարար գնահատելով այդ ուղղությամբ աշխատանքների ներկա ընթացքը,  պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է   լինել առավել  խիստ եւ հետեւողական:

«Բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի արդյունքները բավարար չեն:  Անհրաժեշտ է շարունակել խիստ հսկողությունը: Հատկապես վերջին շրջանում կրկին նկատելի է այդ երեւույթի աշխուժացում, ինչն անթույլատրելի է: Ըստ այդմ ուժեղացրեք հսկողությունը հատկապես բակային տարածքներում, կամարանցումներում եւ շքամուտքերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ