News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսական «Սու-24»-ի հետ կպված միջադեպը ցույց է տվել, որ Ռուսաստանը չպետք է Թուրքիայի հետ առեւտական հարաբերությունները աշխարհաքաղաքականությունից առաջ դներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխնօրեն, արեւելագետ Սուրեն Մանուկյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանը նման  հարաբերություններ էր կառուցում նաեւ Ադրբեջանի հետ՝ հայտարարելով, որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները քաղաքականություն են, իսկ Բաքվին զենքի վաճառքը՝ տնտեսություն: «Նույն տրամաբանությունն է դրվել Թուրքիայի հետ հարաբերությունների հիմքում: Ռուսաստանը փորձել է չնկատել նեոօսմանիզմի գաղափարախոսության վերականգնումը, որն իր շահերն է առաջ մղում Ղրիմում, Կովկասում եւ Միջին Ասիայում: Այլ խոսքով, նեոօսմանիզմն անցանկալի է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար: Հույս ունեմ, որ հիմա ռուսական էլիտան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները տնտեսականից կտեղափոխի աշխարհաքաղաքական հարթություն»,-նշել է Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ