News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վանաձորցի 41-ամյա Կարեն Քոթանջյանը ՌԴ-ում մի քանի օր առաջ վայր է ընկել երեքհարկանի սեփական տան տանիքից: Դեպքը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Ռուս տանտիրոջ տանիքի կառուցապատման աշխատանքների ժամանակ Կարենն ազգուշաբար ընկել ու ստացել է ողնաշարի, ողերի, ձեռքի կոտրվածք:

Գործընկերներն ու տանտերը Կարենին անմիջապես հասցրել են հիվանդանոց, որտեղ նա այժմ էլ ստացիոնար բուժում է ստանում: Կարենի կինը մի քանի օր առաջ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ ամուսնուն Հայաստան բերելու ու տեղում բուժումը շարունակելու համար: Ռուս բժիշկները Կարենին թույլատրել են ինքնաթիռով տեղափոխել, եթե միայն դա արվի պառկած, անշարժ վիճակով: Սա նշանակում է, որ նա կզբաղեցնի երկու կամ երեք անձի տեղ ու հարկ կլինի վճարել տոմսի արժեքի եռակի չափով: Տեղափոխման ու բուժման հետ կապված ծախսերը, սակայն, ընտանիքն ի վիճակի չէ հոգալ։

Ռուս գործատուն արդեն իսկ աշխատողի բուժման համար ծախսել է մոտ 30.000 ռուբլի և հրաժարվում է ավելին անել: Օտար երկրում աջակցություն չգտնելով` վերադառնալու համար ընտանիքը հայցում է հայաստանցիների օգնությունը:

Տպել
Ամենաշատ