News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոսկեվանից Վանաձոր հարս եկած Լուսինե Ավագյանը շուրջ մեկ ամիս է, երեք անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում: Երեխաներից ավագը` 12, կրտսերը 5 տարեկան է: Մի քանի տարի առաջ ամուսնալուծվելով` Լուսինեն ստիպված է եղել ինքնուրույն հոգալ ընտանիքի հոգսերը: Վարձով բնակվող կինը իր ու երեխաների գոյությունը հիմնականում կարողացել է պահել ընտանեկան նպաստի ծրագրով հատկացվող ամսական 36.000 դրամով։

Լուսինեն ասում է, որ եկամտի այլ աղբյուր չունենալով, ամիսներ շարունակ չի կարողացել վճարել բնակարանի վարձը: Այսպես շարունակվել է այնքան, մինչև տանտիրոջ համբերությունն սպառվել է ու նա մի օր ուղղակի փակել է իր տան դուռն ու ընտանիքին զրկել այդ տանը բնակվելու հնարավորությունից:

«Մի ամիս կլինի, երեխաներիս հետ ընկերուհուս տանն եմ ապրում: Բայց երկար չեմ կարա մնամ, ընկերուհիս էլ ընտանիք ունի, հիվանդ սկեսրայր ունի»,- NEWS.am–ին պատմեց Լուսինեն։

Վերջինիս խոսքով` տանտերը թույլ է տվել վարձակալած բնակարանից  վերցնել միայն առաջին անհրաժեշտության հագուստ:

«Ասեց, որ մնացած իրերը կթողնի վերցնեմ միայն կուտակված վարձը վճարելուց հետո»,- ասաց կինը` նշելով, որ պատկերացում չունի, թե որտեղից է ճարելու այդ գումարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ