News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մինչ Փարիզում համաշխարհային առաջնորդները քննարկում են կլիմայական փոփոխությունների խնդիրը, Պեկինում օդի աղտոտվածության մակարդակը երկուշաբթի սպառնալից ցուցանիշների է մոտեցել:

Ըստ Չինաստանում օդի որակին հետեւող Air Quality հավելվածի տվյալների, թոքերի մեջ ներթափանցելու ունակություն ունեցող փոքր մասնիկների խտության մակարդակը Պեկինում երկուշաբթի հասել է խորանարդ մետրում 480 միկրոգրամի, իսկ որոշ շրջաններում ՝ մինչեւ 500-ի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած անվտանգ մակարդակը խորանարդ մետրում 25 միկրոգրամ է, հայտնում է «ՌՒԱ Նովոստին»:

Երկուշաբթի սմոգն այնքան ուժեղ էր, որ Պեկինում չէին երեւում երկնաքերները, իսկ ճանապարհներին տեսանելիությունը ցերեկային ժամերին շատ ցածր էր:

Կիրակի Չինաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հեբեյ, Շանդուն ու Շանսի հյուսիսային նահանգների 10 քաղաքներում արձանագրվել է աղտոտվածության ուժեղ մակարդակ: Եվս 21 քաղաքներում, այդ թվում Պեկինում ու Տյանցզինում աղտոտվածության մակարդակը գրեթե հասնում է «ուժեղի»:

Իշխանությունները մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ են տվել փողոց դուրս չգալ:

«Սինհուա» գործակալության տվյալներով տեղական իշխանությունները կարող են լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել խնդրի լուծման համար: Հնարավոր միջոցառումներից են գործարանները փակելը ու ճանապարհներին ավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկությունը կրճատելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ