News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծը ցույց կտա, թե Ռուսաստանի Պետդումայում ում կարելի է Հայաստանի իսկական բարեկամ համարել: Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողներին հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն, արեւելագետ Սուրեն Մանուկյանը:

Նա նաեւ շեշտել է, որ օրինագծի ճակատագիրը կանխորոշված չէ: Փաստաթուղթը Պետդումայի լիագումար նիստի օրակարգ է մտցված, բայց քվեարկությունը կարող է այն պահին լինել, երբ ռուս- թուրքական հարաբերությունների լարվածությունն արդեն մեղմացած կլինի: Անհասկանալի է, թե ինչպես է այդ հարցի շուրջ քվեարկելու իշխող «Եդինայա Ռոսիյան»: Կուսակցությունը դեռ որոշակի դիրքորոշում չի արտահայտել այս հարցի շուրջ: Դրա համար էլ օրինագծի ճակատագիրը միանշանակ չէ: Իսկ ինչ վերաբերում է «Սպրավեդլիվայա Ռոսիյա» կուսակցությանը ու նրա առաջնորդ Սերգեյ Միրոնովին, որն էլ հենց առաջադրել է այս օրինագիծը, ապա այդ կուսակցությունը երկար ժամանակ եւ հետեւողականորեն հանդես է գալիս Հայոց ցեղասպանության հարցի պաշտպանությամբ:

«Նրանք առաջ էլ էին մի շարք միջոցառումներ  իրականացրել ու ըստ երեւույթին վաղուց էին պատրաստել այս օրինագիծը: Նրանք պարզապես այն ներկայացրել են, երբ հարմար առիթ է ստեղծվել: Ինչեւէ, օրինագծի ճակատագիրը թույլ կտա մեզ հասկանալ, թե Պետդումայի որ խմբակցությունն է մեզ հետ, ու ով է հավատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին, իսկ ում համար է քաղաքական կոնյուկտուրան ավելի կարեւոր: Մենք կկարողանանք տեսնել, արդյոք այն միայն ԱՄՆ կոնգրեսում է, թե նաեւ Ռուսաստանի Պետդումայում»,- հավելել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դեռ 1995 թ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Ամենաշատ