News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, մերժեց Հայկ Կյուրեղյանի՝ 9 տարվա ազատազրկման դատավճռի դեմ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի որոշումը:

Հայկ Կյուրեղյանը որոշմանը ծափահարությամբ արձագանքեց, իսկ ընկերները քաջալերեցին նրան՝ «արդարության ենք հասնելու, Հայկ ջան, չմտածես»:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, նշեց, որ իրենց ի սկզբանե պարզ է եղել, որ Վերաքննիչը մերժելու է Հայկի բողոքը:

Արմենակ Կյուրեղյանի խոսքով՝ Հայկը Վերաքննիչ էր դիմել ոչ թե արդարության հասնելու, այլ «դատարանների սին լինելը» ցույց տալու նպատակով:

Հայկ Կյուրեղյանի հայրը նշեց, որ այլ դատական ատյանների դիմելու մասին դեռեւս վաղ է խոսելը:

«Հայկը պետք է որոշի, բայց ես կարծում եմ, որ պետք է դիմել եւ պաշտպանել իրավունքները: Ճիշտ կլինի դիմել ՄԻԵԴ»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը Վերաքննիչից պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ իրեն արդարացնել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին  «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման դատապարտեց Հայկ Կյուրեղյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ