News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորում երկու տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվող անչափահաս Նարեկը տեղափոխվել է Երեւանի «Նորք» հոգեբուժական կլինիկա, որտեղ ենթարկվում է դատահոգեբանական- դատահոգեբուժական փորձաքննության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Նարեկի փաստաբան Վահե Մարգարյանը:

«Նարեկն առնվազն 21 օր պետք է մնա հոգեբուժական կլինիկայում, որից հետո արդեն հնարավոր կլինի խոսել նրա հոգեկան առողջության մասին»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը սպասում է հենց այդ փորձաքննության արդյունքներին:

Նշենք, որ Նարեկը տարիներ առաջ զինվորական ծառայության մեկնելու համար Երեւանում հետազոտություն էր անցել, եւ պարզվել էր, որ մտավոր հետամնաց է:

Հիշեցնենք, որ անչափահասներ Նարեկն ու Սմբատը մեղադրվում են 2015թ. հոկտեմբերի 21-ին Եղեգնաձորի 91-ամյա բնակչուհի Վ. Սիմոնյանին, ապա երեք օր անց էլ Վերնաշեն գյուղի 87-ամյա բնակչուհի Գ. Բարսեղյանին սպանելու եւ ոսկյա ականջօղերը հափշտակելու մեջ:

Պատանիները տվել են խոստովանական ցուցմունք: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի եւ 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն): Նարեկն ու Սմբատը կալանավորված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ