News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի խոսնակ Յան Գամաչեկը դեկտեմբերի 1-3-ին կայցելի Հայաստան: Նա այցի շրջանակներում դեկտեմբերի 2-ին հանդիպում կունենա Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոսների ու ուսանողների հետ:

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակը դասախոսություն կկարդա «Եվրոպական ինտեգրացիան եւ հետխորհրդային տարածքը» թեմայով:

Նշենք, որ 35-ամյա սոցիալ-դեմոկրատ Յան Գամաչեկը ամենաերիտասարդ խոսնակն է Չեխիայի ողջ պատմության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ