News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանությունների վերարտադրության համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:

«Սահմանադրական փոփոխությունները չեն արվում, որ մարդիկ վաղվանից լավ ապրեն, սոցիալական, կրթական վիճակը Հանրապետությունում բարելավվի: Սահմանադրական փոփոխություններն արվում են, որ գործող իշխանությունները շարունակեն իշխել: Այս օրերի ընթացքում մարզերի բնակիչները բողոքում են, որ  քաղաքական համակարգի նկատմամբ վստահություն չունեն: Սա նշանակում է, որ քաղաքական համակարգը հիվանդ է»,- ասել է Արմեն Մկրտչյանը:

«Ոչ» քարոզող Արմեն Մկրտչյանի պնդմամբ՝ հանրաքվեի դրված նախագիծը հակասում է հավասարության սկզբունքին, համամասնական ընտրակարգին, ժողովրդավարությանը, մարդու ամենապարզ իրավունքներին:

«Հիմա ի՞նչ, գնանք, կողմ քվեարկենք, որ մեր իրավունքները ոտնահարվե՞ն: Իհարկե, ոչ, պետք է գնալ եւ դեմ քվեարկել այս նախագծին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ