News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպայում ահաբեկչությունների շարքից հետո Բելգիայում ապրող 45 հազար հրեաներից շատերը դիտարկում են երկիրը լքելու տարբերակը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը։

Բելգիայի սիոնիստական միության նախկին ղեկավար Բեթի Դաննը կասկածներ է հայտնում այն կապակցությամբ, որ ներկայումս Բելգիան հրեաների համար անվտանգ վայր է։ Նրա խոսքով՝  նախքան ահաբեկչություններն ինքը ամեն շաբաթ տեղի հրեաներից մեկական զանգ էր ստանում երկիրը լքելու կապակցությամբ։ Սակայն ահաբեկչություններից հետո նման զանգերի քանակը օրական հասնում է հինգի, պնդում է Դաննը։

«Մի քանի տարի առաջ դրանք միայն թոշակառուներն էին, որոնք ցանկանում են ապրել Իսրայելի մայրաքաղաքում։ Հիմա դրանք երիտասարդներն են իրենց երեխաներով։ Նրանք ստիպված են վաճառել տները եւ թողնել այստեղ ամեն բան։ Նրանք վախեցած են»,- պարբերականին հայտնել է Դաննը։ Ինքն անձամբ պլանավորում է ընտանիքով տեղափոխվել Թել Ավիվ եւ նշում է, որ այդ որոշումն իր համար շատ ցավալի է, քանի որ Բելգիան իր համար հայրենիք է։

Հրեական համայնքի առաջնորդները նախազգուշացնում են Բելգիայում հակասեմականության աճի մասին եւ նշում են, որ ագրեսիա են ցուցաբերում արաբական ծագումով մարդիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ինգուշեթիայում ԴԱԻՇ-ին օգնելու կասկածանքով ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել. Известия
Ինչպես Известия-ին հայտնել են ԱԴԾ-ից, աշխարհի չեմպիոնը կապ է պահպանել ԴԱԻՇ-ի հետախուզման մեջ գտնվող անդամների հետ և օգնել նրանց հանցավոր գործողություններում...
Ամենաշատ