News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի ընթացքում վեճ է տեղի ունեցել «Ոչ»-ը ներկայացնող ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի միջեւ:

Բագրատյանն այնքան է բորբոքվել, որ քիչ է մնացել՝ դիմի բռունցքների օգնությանը: Վեճի առիթը չարենցավանցի մի երիտասարդի հարցն է եղել, թե ուր էին «ոչ» ասողները 1995թ. եւ 2005թ Սահմանադրական հանրաքվեների ժամանակ:

«1995թ. Սահմանադրությունը իր բոլոր թերություններով եղել է լավագույնը: Այդ ժամանակ Չարենցավանի շտաբի գլխավորներից մեկը եղել է հենց Վարդան Այվազյանը»,- չարենցավանցի երիտասարդի հարցին ի պատասխան ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավորը:

Վարդան Այվազյանն էլ նշել է, որ ինքն իսկապես շտաբում եղել է. «Ատկազ չեմ կանգնում»: Այս լսելով Հրանտ Բագրատյանը բորբորքվել է՝ նշելով, որ օրերս ՀՀԿ-ական պատգամավորը հերքել է, թե ինքը հանձնաժողովի անդամ չի եղել:

«Պարոն Բագրատյան, Ձեր սուտ արտահայտությունները եթեր են գնալու, եթե ինձ ապացուցեք, որ ինչ-որ մի եթերում ասել եմ, որ ես ատկազ եմ եկել, պատրաստ եմ պաշտոնս էլ, պատգամավորությունս էլ վայր դնել»,- բարկացած արձագանքել է Վարդան Այվազյանը, ինչից հետո հնչել են փոխադարձ վիրավորանքներ են եւ մեղադրական արտահայտություններ:

«Բագրատյան, արա ժողովրդի մոտ չասես՝ սուտ եմ ասում, սուտը դու ես ասում, չխանգարես էլ ինձ կյանքում»,- խոսքը եզրափակել է Վարդան Այվազյանը:

Նշենք, որ Չարենացավանում այսօր բավականին թեժ է մթնոլորտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ