News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկում բացված ՀԿ-ների հաշվեհամարներին քաղաքացիների փոխանցումները վճարային քարտերի միջոցով ուղղակիորեն իրականացումը հնարավոր չէ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիների կողմից արվող հարցումներին՝ կապված վճարային քարտերի միջոցով ՀՀ կենտրոնական բանկում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթների հիման վրա  բացված  Հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ)  հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու հնարավորությանը։

ԿԲ տարածած հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Հաշվի առնելով վերոհիշյալը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է, որ ՀՀ ԿԲ-ում բացված ՀԿ-ների հաշվեհամարներին քաղաքացիների փոխանցումները վճարային քարտերի միջոցով ուղղակիորեն իրականացումը հնարավոր չէ։ Տվյալ հաշիվների համալրման առավել օպերատիվ եւ մատչելի եղանակ է հանդիսանում քաղաքացիների կողմից բանկային փոխանցման իրականացումը։

Միեւնույն ժամանակ նշենք, որ ՀԿ-ները, բացելով հաշիվ ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկում եւ տեղադրելով այդ բանկի կողմից տրամադրված համապատասխան ծրագրային մոդուլը իրենց պաշտոնական կայքում, կարող են ընդունել վճարումներ այդ հաշվին, այնուհետեւ այդ հաշվին կուտակված գումարները՝ նախապես որոշված ընթացակարգով, կփոխանցվեն ՀՀ կենտրոնական բանկում ՀԿ-ի համար բացված համապատասխան հատուկ հաշվին: Հարկ է նշել որ այս դեպքում` կախված ընթացակարգից,  գործընթացը ավելի երկար կարող է տեւել քան ուղղակի բանկային փոխանցումը:

Բացի վերոգրյալից, ՀՀ սուբյեկտների ՀՀ  բանկային հաշիվների համալրումը / վճարումը քաղաքացիների կողմից հնարավոր է իրականացնել ստորեւ թվարկված հիմնական եղանակներով.

•        Ինտերնետի միջոցով

o   բանկերի կողմից առաջարկվող ինտերնետ բանկինգ ծառայության միջոցով,

o   ինտերնետի օգնությամբ էլեկտրոնային դրամապանակների  օգտագործման միջոցով

•        Բջջային հեռախոսի միջոցով

o   բանկերի կողմից առաջարկվող մոբայլ բանկինգ ծառայության միջոցով,

o   բջջային հավելվածի օգնությամբ էլեկտրոնային դրամապանակների օգտագործման միջոցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ