News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հասկանում է, որ նույնպես պատասխանատու է մոլորակի կլիմայի տաքացման համար։ Այս մասին Փարիզում՝ ՄԱԿ՝ կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովում, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես ներկայացնում եմ երկիրը, որն այս պահին համաշխարհային զարգացած տնտեսություններից մեկն է։ Մենք հասկանում ենք, որ նույնպես պատասխանատու ենք կլիմայական փոփոխությունների համար»,- ասել է Օբաման։

Նա նշել է, որ 2015թ. օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ ամենատաք տարին է եղել։ Կլիմայական փոփոխությունները հատկապես սուր են զգացվում Ալյասկայում։ «Հենց այդ պատճառով մեր խնդիրն այսօր մեր մոլորակի ապագան փրկելն է»,- ասել է Օբաման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ