News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ-իրանական կրթական համագործակցության զարգացումը մեծ ներուժ ունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը շնորհավորել է Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական կրթական հարաբերությունների զարգացմանը:

«Մենք բարձր ենք գնահատում կրթության եւ գիտության ոլորտում Իրանի հետ մեր հարաբերությունները, բայց նաեւ վստահ ենք, որ կա առաջընթացի մեծ հնարավորություն»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, երկու ժողովուրդների ավանդական բերեկամությունն առավել արտահայտիչ է հատկապես կրթության եւ մշակույթի ոլորտներում:

Դեսպանն իր հերթին նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն այժմ դինամիկ զարգացում են ապրում բոլոր ոլորտներում, սակայն կրթության ոլորտի համագործակցությունը միշտ գերակա է: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ կրթական ծրագրերի իրագործման նոր հնարավորություններին՝ ինչպես բարձրագույն եւ հետբուհական, այնպես էլ հանրակրթության ոլորտներում:

Դեսպանը նշել է, որ Իրանը հետաքրքրված է ուսանողների փոխանակման երկկողմ ծրագրերով, մասնավորապես առաջարկելով, այս համատեքստում դիտարկել Թեհրանի Ազատ համալսարանի եւ ՀՀ բուհերի հետ համագործակցելու հետաքրքրությունը: ՀՀ ԿԳ նախարարը նշելով, որ Հայաստանը շահագռված է ՀՀ-ում իրանցի ուսանողների թվի ավելացման հարցում, շեշտել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել կրթության որակի բարելավման եւ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում կրթական փաստաթղթերի փոխճանաչման ուղղությամբ: Ա. Աշոտյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է նաեւ ԵՄ ծրագրերում ինտեգրման փորձը փոխանցել Իրանին:

Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանի բուհերում իրանական կողմի հետ համատեղ գիտական ամբիոնի հիմնադրման հեռանկարը իրատեսական է համարում: Ա. Աշոտյանը հատուկ ընդգծել է, որ հայկական կողմի համար կարեւոր է՝ Իրանում գործող հայկական կրթական կենտրոնների զարգացումը եւ այս հարցում Հայաստանն ակնկալում է Իրանի կառավարության աջակցությունը:

 Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ կրթական փաստաթղթերի փոխճանաչման գործընթացին, ինչպես նաեւ Հայաստանի դպրոցներում պարսկերեն լեզվի եւ մշակույթի հոսքային ուսուցման հնրավորության հարցերին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել փոխադարձ այցելություններ կազմակերպելու, համատեղ ծրագրերին առնչվող աշխատանքներն առավել ակտիվացնելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ