News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ջանքերը թույլ են տվել մեկ տարով արգելակել Երկրի վրա կլիմայի տաքացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք գերակատարել ենք 1991-2012թթ. Կիոտոյի արձանագրությամբ մեր ստանձնած պարտականությունները։ Ռուսաստանը ոչ միայն թույլ չի տվել, որպեսզի մթնոլորտ արտանետվող գազերի քանակը շատանա, այլ նաեւ զգալիորեն պակասեցրել է դրանց արտանետումը»,- ասել է Պուտինը Փարիզում ՄԱԿ՝ կլիմայի փոփոխությունների գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն։

«Դրա շնորհիվ մթնոլորտ չի արտանետվել մոտ 40 մլրդ տոննա ածխաթթու գազի համարժեք։ Համեմատության համար նշեմ, որ 2012թ. աշխարհի բոլոր երկրների կողմի մթնոլորտ արտանետած գազի քանակը 46 մլրդ տոննա է կազմել։ Կարելի է ասել, որ ՌԴ ջանքերը թույլ են տվել մոտ մեկ տարով արգելակել գլոբալ տաքացումը»,- նշել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ