News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ցանկացած քաղաքական ուժ պատասխանատվություն է կրելու հասարակության առջեւ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Կոտայքի մարզի Արզական համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Այո» քարոզող Արման Սաղաթելյանը:

«Եվ իշխանությունը, եւ ընդդիմությունը այս նախագծով պատասխանատվություն է ձեռք բերում: Կայուն մեծամասնությունը տարին առնվազն 3 անգամ հաշվետվություն է ներկայացնելու: Ընդդիմությունն էլ, որը նախկինում մասնակցում էր ընտրության, չէր հաղթում եւ եւս հինգ տարի քարկոծում եւ հայհոյում էր, այսօր ստանում է հնարավորություն, պատասխանատվություն»,- ասել է նա:

Արման Սաղաթելյանի խոսքով՝ Սահմանադրության նոր նախագիծը կպարտադրի իշխանությանն ու ընդդիմությանը միասին աշխատել, զիջումների գնալ եւ երկրի համար անել ամեն հնարավորը:

«Այս Սահմանադրությամբ ընտրում ենք նոր ուղի եւ երթեւեկության կանոններ: Կարող ենք վթարի էլ ենթարկվել, «06»-ով ընկնել ձորը, բայց այս Սահմանադրությունն առավել է ապահովագրում մեզ հնարավոր ցնցումներից»,- նշել է:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին: Այս փոփոխություններով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ