News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարող է Եգիպտոսին 25 մլրդ դոլարի վարկ տրամադրել երկրում առաջին ԱԷԿ-ի շինարարության համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ճշտվում է, որ նախատեսված է էլեկտրակայանը կառուցել ռուսական տեխնոլոգիաներով, այն կազմված կլինի 1200-ական ՄՎտ հզորությամբ չորս էներգաբլոկից: 

Կողմերը նաեւ համաձայնագիր են ստորագրել այս նախագծի համար Եգիպտոսին ռուսական արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ: 

Նախագծի վարկավորումը կիրականացվի  13 տարվա ընթացքում, 2016-ից մինչեւ 2029 թվականը: Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը, պայմանագրի համաձայն, ռուսական դրամական միջոցները կվերադարձնի  22 տարվա ընթացքում: Առաջին վճարումը նախատեսված է 2029-ի հոկտեմբերի 15-ին:

Վարկի տոկոսադրույքը կկազմի 3 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ