News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ պետական գերատեսչությունների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման ոլորտում տիրող իրավիճակը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը եւ առկա հնարավորությունները: Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական արտադրանքի արտահանման խթանմանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՌԴ կողմից թուրքական ապրանքների նկատմամբ նախատեսվող արգելանքի պարագայում սպասվելիք իրավիճակն ու հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ ներդրումների ոլորտներում հնարավոր քայլերն ու գործողությունները:

Մտքերի փոխանակության ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացվել նաեւ արտահանող ընկերություններին հուզող խնդիրները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել արտահանման խթանմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ նախաձեռնության: Կառավարության ղեկավարը հորդորել է գործարարներին բաց չթողնել ստեղծված իրավիճակում առաջացող հնարավորությունները եւ ավելացնել դեպի ռուսաստանյան շուկա արտադրանքի արտահանման ծավալը: Վարչապետը նաեւ հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ակտիվ աշխատել իրենց ոլորտներում նախանշված ուղղություններով եւ սեղմ ժամկետում կառավարություն ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ