News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանը դեպքից նոր մանրամասներ է պատմել հարազատներին: NEWS.am-ի հետ զրույցում զինվորի մորաքույրը` Ռիտա Հակոբյանը նշեց, որ Արթուրի հիշողությունը որոշ չափով վերականգնվել է եւ նա իրեն տեսակցության գնացած տատիկին` Հայկուշ Սարգսյանին, պատմել է, որ գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանն իրեն ոչ միայն նոյեմբերի 6-ին է ծեծի ենթարկել, այլեւ` ծառայության մյուս օրերին:

«Տատիկին պատմել է, որ էդ Ջիվանն իր հետ առանց պատճառի թարսվել է, սկսել է նեղել երեխային, ասել է` ծառայությունը կթթվի վրեդ:  Արթուրը պատմել է, որ աչքերի կապտուկներն անցկացնելու համար զուբնոյ պաստ է քսել աչքերին, որ չերեւան: Մի անգամ էլ նենց ա վախեցրել, որ վախից չաստի ծառերի տակ ա քնել երեխեն, ներս չի գնացել: Դեպքի օրն էլ սիգարետ առնելու է գնացել, Ջիվանը խանութի մոտ տեսել է ու սկսել է ծեծել, այնքան որ երեխուն հոսպիտալ են տեղափոխել»,-ասաց Արթուրի մորաքույրը:

Ռիտա Հակոբյանը նշեց, որ ինքը պայքարելու է, մինչեւ գործի հանգամանքները ամբողջությամբ պարզվեն եւ սպան պատժվի. «Պայքարելու եմ, որ Արթուրիս նման այլ զինվորների էլ նույն օրին չհասցնի, գործող տուժող ա ճանաչվել Արթուրս, բայց գործը կոծկելու համար սկսել են գեների մեջ հոգեկան հիվանդությամբ տառապողների փնտրել, բայց ես սա այսպես չեմ թողնի»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանի հարազատները  պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հարբած հրամանատարը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ:

ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության կատարումը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից նոյեմբերի 13-ին որոշում է կայացվել  քրեական գործ հարուցելու մասին։ Զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել է տուժող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ