Մերձմոսկովյան օդանավակայանում վայրէջք է կատարել Թուրքիայից ժամանած ինքնաթիռը, որով փոխադրել են Սիրիայում խոցված Սու-24-ի անձնակազմի հրամանատար Օլեգ Պեշկովի դին: Ինքնաթիռը դիմավորել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ՌԴ ՕՏՈՒ հրամանատարը: Զոհվածին զինվորական պատիվ են տվել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, թռիչքի ժամանակ Ռուսաստանի օդային տարածքում կործանիչներ են ուղեկցել ինքնաթիռին:
Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուսական Սու-24-ը թուրքական ՌՕՈՒ-ն խոցել է նոյեմբերի 24-ին: Երկու օդաչուներն էլ կարողացել են դուրս պրծնել կործանվող օդանավից, սակայն ցամաքից արձակված կրակոցների արդյունքում Պեշկովը զոհվել է: