News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն  նույնպես  քաղաքացիներին  պարտադրված ցուցակագրելու ահազանգեր ստացել է, իսկ ճնշումների եւ ահաբեկումների վերաբերյալ՝ ոչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, որ իշխանության հետ գտնվելով «Այո»-ի ճակատում՝ պայքարելու է ընտրակեղծիքների դեմ։ Այսօր հետաքրքրվեցինք՝ ինչ են արձանագրել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն արդեն ընտրակեղծիքների  վերաբերյալ դատախազություն փաստեր է ներկայացրել։

«Այո, մենք էլ  ենք ստացել ահազանգեր եւ այդ ահազանգերի վերաբերյալ տեղեկությունները փորձում ենք ստուգել։ Բայց ես ուզում եմ նշեմ, որ այդ  ցուցակային մեխանիզմները ռեալ աշխատող մեխանիզմ չեմ համարել որեւէ ժամանակ եւ հիմա էլ չեմ համարում։ Ի վերջո քվեարկության պահին քաղաքացին մնալու է մենակ քվեաթերթիկի առջեւ։ Գաղտնիք չէ, որ մեր ընտրակեղծարարությունը այնպիսի հիմքերի վրա է դրված, որ դեռ երկար ժամանակ կլինեն  արջի ծառայություն մատուցելու ինստիտուտներ։  Քվեների պարտադիր հավաքագրումը ես չեմ կարող բացառել, բայց երբեւէ այդ ցուցակների հավաքագրման արդյունավետությանը չեմ հավատացել»,-ասաց Զոհրաբյանը։

Ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին խոսելով՝ ԲՀԿ ղեկավարը շեշտեց, թե իրենք իշխանությունների դեմ հիմա էլ են պայքարում։ «Այնպես չի, որ մենք իշխանության դեմ չենք պայքարում։ Մենք հիմա էլ ենք իշխանության դեմ պայքարում եւ գտնում, որ իշխանափոխություն պիտի լինի։ Այս առաջարկվող փոփոխությունները օգտագործելով՝ մենք  գտնում ենք, որ սա  է իշխանափոխություն ճանապարհը։ Մենք գտնում ենք, որ մեր երկրում պիտի անցնցում իշխանափոխություն իրականացվի, եւ այդ գաղափարից չենք հրաժարվել ու չենք պատրաստվում հրաժարվել»,- ասել է Զոհրաբյանը։ 

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը Գլխավոր դատախազությանն էր փոխանցել տեսագրություն, որում, ընդդիմադիրների պնդմամբ, երևում է, թե ինչպես են կաշառում երևանյան ընտրական հանձնաժողովներից մեկի իրենց ներկայացուցչին: Նախաքննությանը չվնասելու համար ընդդիմադիրներն առայժմ չեն հրապարակում, թե ով է եղել կաշառք առաջարկողը, և ինչ գումարի մասին է խոսքը:

Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր։

Դատախազի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ` հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու հատկանիշներով:

Քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Գայանե Սարիբեկյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ