News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված եւ ծանր հանցագործություններ նախապատրաստելու կասկածանքով կալանավորված 21 անձանց թվում է եղել նաեւ ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը (Ապարը): Այս մասին NEWS.am-ին հայտնեց ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:

Ազատամարտիկը վստահեցրեց, որ Ապարը չի կարող որեւէ կապ ունենալ ենթադրյալ հանցախմբի հետ, նրա տան խուզարկությամբ որեւէ բան չի հայտնաբերվել:

«Երկու օր առաջ ենք իմացել, որ Ապարին էլ են կալանավորել: Ինչի՞ համար են կալանավորել, նրա համա՞ր, որ էդ ճանապարհն է անցել, հայրենիքի համար կռվե՞լ է: Դրա համա՞ր են նրան էլ այդ շոուի մասնակից դարձրել: Էդ տղեն իր ազգի համար արյուն ա թափել, նա չէր կարող իր հայրենիքին վնաս տալ»,-ասաց Վլադիմիր Առաքելյանը:

Ազատամարտիկը նշեց, որ Ապարը հրաժարվել է իրեն տրամադրված հանրային պաշտպանի ծառայություններից: Նա կալանավորվել է նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ