News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանների կողմից մինչեւ 11 տարի ազատազրկման դատապարտված ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանին ծննդյան կապակցությամբ բանտի ղեկավարությունը որոշել է արձակուրդ տալ։

Այդ մասին սոցկայքերով հայտնել է Սեւան Նիշանյանը՝ իր բոլոր ընկերներին դեկտեմբերի 21-ին հրավիրելով Ստամբուլի Ջեզայիր ռեստորան՝ միասին նշելու իր 60-ամյակը։ «Լավ ժամանակ ենք անցկացնելու»․-գրել է Սեւան Նիշանյանը՝ շեշտելով, որ արձակուրդը տալու են  դեկտեմբերի 16-ից։

Սեւան Նիշանյանը բանտում անցկացնելու է մինչեւ 11 տարի՝ անօրինական շինարարություն իրականացնելու համար:

Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ