News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունեց մի խումբ դեսպանների եւ այլ դիվանագետների:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե Հովհաննիսյանը Հանրապետության ներկա իրավիճակի, Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումների իր տեսլականը հակիրճ ներկայացրեց Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինին, Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվըրթին, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, Իտալիայի դեսպան Ջիովանի Ռիչիուլիին, Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն, Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերին, Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային եւ Ճապոնիայի դեսպանի խորհրդական Քենիչիրո Սասամիին:

Բազմաշերտ տեսակետների ու վերլուծությունների փոխանակում տեղի ունեցավ կլոր սեղանի շուրջ կայացած քննարկման ժամանակ:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Իրան Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Քննարկումների ընթացքում Հովհաննիսյանին ուղեկցում էին «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչներ Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ