News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ավստրալական Վիկտորիա նահանգում Earthcore psytrance երաժշտական փառատոնի մասնակիցները փորձել են պարել պտտահողմի ներսում, որը հանկարծակի հայտնվել է միջոցառման հրապարակում: Փառատոնը լուսաբանող SynapticTV-ի նկարահանող խումբը տեսագրել է իրադարձությունը:

Տեսանյութում երեւում է, որ պտտահողմը ոչ միայն չի վախեցրել երաժշտության սիրահարներին, այլեւ գրավել է նրանց ուշադրությունը: Հազիվ նկատելով պտտահողմը՝ մի քանի հոգի վազել է այդ ուղղությամբ, իսկ մի քանի վայրկյան անց փորձել շարժվել դեպի ներս:

Ըստ «Lenta.ru»-ի, միջադեպի հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ