«Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալներն ազատ են արձակել պատանդառած լիբանանցի զինծառայողներին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Լիբանկոլ»-ին:
Ազատ արձակված գերիների թիվը չի հստակեցվում: Ծայրահեղականների ձեռքում 25 զինվորական եւ ժանդարմ կար: Բոլորին պատանդառել էին 2014 թվականի օգոստոսին Էրսալ քաղաքի գրոհի ժամանակ: