News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է իր ենթականերին դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, պատշաճ իրականացնել իրենց պարտականությունները:

«Մի շաբաթ ա մնացել մինչեւ հանրաքվեն, ցուցակների առումով, ոստիկանության գործունեության առումով, ծառայության առումով, ոստիկանների գիտելիքների առումով, մենք անխոցելի պետք ա լինենք, եւ ամբողջ ընթացքում գործելու ենք օրենքի տառին եւ սկզբունքին համաձայն»,-այսօր՝ նոյեմբերի 30-ին, օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանը կոլեգիայի անդամներին, գլխավոր եւ մարզային վարչությունների պետերին, վարչությունների ու տարածքային բաժինների պետերին հրահանգել է իրենց ենթականերին կարգադրել ընտրատեղամասերում աջակցել լրագրողներին եւ սահմանափակ տեղաշարժման հնարավորություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաեւ չհանդուրժել մարդկային կուտակումներ: 

«Ընտրատեղամասերում կուտակումներ չտեսնեմ, տեղական իշխանության հետ իրականացնել պատշաճ ծառայություն, լրագրողներին աջակցել իրենց լրագրողական պարտականությունները կատարելու ժամանակ: Նորից նշում եմ սահմանափակ տեղաշարժման հնարավորություններ ունեցող մեր քաղաքացիներին աջակցում եք, աջակցում եք, եւ աջակցում եք»,-ասել է ոստիկանապետը:

Նշենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Փոփոխությունների նախագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ