Փարիզ-Պեկին չվերթն իրականացնող Air France ավիաընկերության Boeing 777 օդանավը տեխնիկական պատճառներով հարկադիր վայրէջք է կատարել Պետերբուրգում: Տուժածներ չկան:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, օդանավի ուղեւորներին տեղակայել են Պուլկովո օդանավակայանի հատուկ գոտում, որտեղ նրանց հետ կաշխատի ավիաընկերության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով Air France-ի օդանավում արտակարգ դրություն է հայտարարվել: