News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Փարիզում չի հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի կողմից խոցված Սու-24-ի թեման հնչել է տարբեր երկրների առաջնորդների հետ իր հանդիպումներում, եւ բոլորը համաձայնել են, որ օդանավը խոցելու անհրաժեշտություն չկար:

«Թուրքիայի նախագահի հետ չենք հանդիպել»,- մասնավորապես ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ Սու-24-ը խոցել են՝ Սիրիայից Թուրքիա նավթի ապօրինի մատակարարումների անվտանգությունն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է հակաահաբեկչական լայն կոալիցիա ձեւավորելու՝ Կրեմլի պատրաստակամությանը, Ռուսաստանի նախագահն ասել է, որ Մոսկվան միշտ հանդես է եկել դրա օգտին, բայց անհնար է դրան հասնել, քանի դեռ «ինչ-որ մեկը ահաբեկչական որոշ կազմակերպություններ օգտագործում է՝ կարճաժամկետ նպատակների հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ