News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Դիարբեքիրի Սուրի շրջանում մամուլի ասուլիսի ավարտին լրագրողների աչքի առաջ սպանված Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիին արտաքինով ու պայքարի ոգով, նույնիսկ սպանության ձեւով նմանեցնում են Հրանտ Դինքին։

Ինչպես Հրանտ Դինքը, Թահիր Էլչին եւս դուրս էր եկել թուրքական պետական մտածելակերպի դեմ՝ պայքարելով ճնշվածների, բռնության ենթարկվածների ու ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության համար։

Դեռեւս 1990-ականներից որպես փաստաբան հանդես է եկել մեծ աղմուկ հանած քրդական կոտորածների գործերով տուժողների փաստաբան եւ կարողացել Թուրքիայի դեմ Եվրադատարանում միլիոների հասնող փոխհատուցումներ ապահովել տուժածների համար։

Լինելով ազգությամբ քուրդ, պայքարում էր, թե քրդերի իրավունքների, թե մյուս ազգային փոքրամասնությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Նա ամեն ապրիլի 24-ին մասնակցում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին։

Թուրքիայում առաջադեմ մտավորականները Թահիր Էլչիին նմանեցնում են Հրանտ Դինքին, նմանեցնում նրանց միջեւ արտաքին նմանությանը, պայքարի ոգուն՝ հանուն խաղաղության եւ նույնիսկ երկուսի սպանությունը նման էր։ Թուրքիայում հավատում են, որ Թահիր Էլչին եւս կազմակերպված սպանության զոհ դարձավ՝ ընկած դիրքով էլ նման լինելով Հրանտ Դինքին։

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ