News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին սպանված Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի գործով նախաքննությունն ավարտվում է։ Մեր աղբյուրները հայտնեցին, որ մինչեւ տարեվերջ գործը կուղարկվի դատարան։ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով կալանավորված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Վահան Հակոբյանը (Գաստիկ), մեր տեղեկություններով, հրաժարվում են ցուցմունք տալուց։

Բանն այն է, որ քրեական աշխարհում ընդունված է «չոր ատկազով» դատվել, որպեսզի անազատության մեջ որոշակի «կարգավիճակ» ունենան՝ դառնան գող կամ զոն նայող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ