News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ որոշել են լուրջ ուշադրություն դարձնել Գյումրիին: Իսկ պատճառն այն է, որ Գյումրիում եւ, ընդհանրապես, Շիրակի մարզում ընդդիմադիր տրամադրություններ են տիրում: Կիրակի Գյումրի էր այցելել վարչապետ Հ. Աբրահամյանը, այցի պաշտոնական նպատակն էր Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը մասնակցելը, բայց առիթն օգտագործել է հանրաքվեի թեմային անդրադառնալու համար:

Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ասել է, թե Շիրակի մարզում «Այո»-ի համար ակնկալում է 30 տոկոս ձայն:

«ՉԻ» տեղեկություններով, շաբաթ օրն էր Գյումրիում է եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա Գյումրիի «Արլեկինո» սրճարան-ռեստորանում հանդիպել է քրեական հեղինակությունների, ինչպես նաեւ մի շարք պաշտոնյաների հետ, խոսակցության հիմնական թեման, բնականաբար, եղել է «Այո»-ի օգտին ձայներ ապահովելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ