News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հրապարակվել են երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային գրագրության ավելի քան 5 հազար էջերը:  Պետքարտուղարության կողմից հրապարակված նամակները ներառում են ինիչպես Քլինթոնին ուղարկված, այնպես էլ նրա գրած նամակները:

Այդ 5 հազար էջանոց նյութերի միայն 6 տոկոսն են իրենց մեջ պարունակում տեղեկություններ, որոնք հրապարակման ենթակա չեն: Այս անգամ գաղտնի նամակների հիմնական քանակը Քլինթոնի գրագրությունն է պետքարտուղարության աշխատակիցների հետ:

Քլինթոնի էլեկտրոնային գրագրության շուրջ սկանդալը ծագել էր այս տարվա մարտին, քանի որ պարզվել էր, որ նա ծառայողական նպատակների համար օգտագործել էր իր անձնական էլեկտրոնային հասցեն: Սա թույլ է տվել հանրապետական ընդդիմադիրներին մեղադրեն նախկին պետքարտուղարին անվտանգության կանոնները խախտելու մեջ:

Պետքարտուղարությունը մաս-մաս հրապարակում է Քլինթոնի աշխատանքային գրագրությունը: Այդ գործընթացը կարող է ավարտվել հունվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ