News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայում փակվել է «Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարաններ» ռուս-թուրքական գիտական կենտրոնը: Այս մասին հաղորդում է կազմակերպության կայքը:

«Ցավոք, մենք ստիպված ենք հայտնել, որ մեր կենտրոնը փակվել է, ռուս-թուրքական գիտական կենտրոնն այլեւս գոյություն չունի: Օսմաներենի դասընթացները դադարեցվում են, ասպիրանտներին ու մագիստրոսներին օգնել նույնպես չենք կարող»,-ասված է հայտարարությունում, հաղորդում է Lenta-ն:

Հաղորդվում է, որ նախատեսված բոլոր կլոր սեղանները, դասախոսություններն ու կոնֆերանսները չեղյալ են հայտարարվում, թուրքերենով գրադարանային ֆոնդը, ինչպես նաեւ Թուրքիայի ռուսալեզու հետազոտությունների ֆոնդը հասանելի չէ:

Փակման պատճառը չի նշվում: «Խնդրում ենք մեկնաբանությունների համար դիմել աշխատակազմին: Շնորհակալություն բոլորին, ով մեզ աջակցել է այս տարիներին, մենք կարծում ենք, որ ջանքերն իզուր չեն անցել: Մինչ հանդիպում այլ ձեւաչափերով»,-գրել են գիտական կենտրոնի աշխատակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ