News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Հարավային Դաքոթա նահանգի Սուեթ փոքրիկ քաղաքը, որը լեքել են գրեթե բոլոր բնակիչները, հանվել է վաճառքի: Այն կարելի է ձեռք բերել 250 հազար դոլարով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անծայրածիր պրերիաներում կորսված Սուեթը բաղկացած է ոչ մեծ բարից, 1-հարկանի տնից, մի քանի տնտեսական շինություններին, ինչպես նաեւ արտեզյան ջրհորներից: Տարածքը, որը քաղաքի կարգավիճակ ունի, 0,02 քմ է: Այնտեղ հասնելու համար ասֆալտապատ ճանապարհ է կառուցված:

Ներկայումս Սուեթում ապրում է երկու մարդ՝ տանտեր Լենս Բենսոնը եւ նրա կինը: Նրանք նաեւ շուն ունեն: բենսոնը քաղաքը գնել է 1998 թվականին, հետո ստիպված է եղել զիջել այն ամուսնալուծության գործընթացի պայմաններից ելնելով, իսկ 2021-ին կրկին գնել է այն:

Նոր տերը կարող է նոր անուն գտնել քաղաքի համար: Սուեթի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի եւ Ավստրալիայի քաղաքացիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ