News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աբովյան-Երեւան երթուղային ավտոբուսներն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, վաղ առավոտից չեն գործում:

NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին հայտնեց, որ արդեն մեկ ժամ է սպասում որեւէ ավտոբուսի կամ երթուղայինի:

«Աբովյանից Երեւան են գալիս 261, 259, 267 ավտոբուսները: Բայց այսօր վաղ առավոտից ոչ մի ավտոբուս չկա: Էս պահին մենակ տաքսիներն են բերում, այն էլ անձը 500-600 դրամով»,- ասաց քաղաքացին:

Երթուղին սպասարկող «Քինգ Դելյուքս» ընկերությունից հաստատեցին տեղեկությունը, որ երթուղային ավտոբուսներն այսօր չեն աշխատում:

«Ճանապարհները փակ են»,- ասացին ընկերությունից՝ հրաժարվելով որեւէ այլ բան հայտնել:

Տպել
Ամենաշատ